«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հատուկ տարածքներ` եղևնիների և սոճիների վաճառքի համար

Հատուկ տարածքներ` եղևնիների և սոճիների վաճառքի համար
26.12.2013 | 13:17

Եղևնիների և սոճիների վաճառքի համար Երևանի քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում որ չսահմանված վայրերում եղևնիների և սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

«Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական և արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ